ԿԱՅՔԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է:
Шаблоны для сайтов в системе uCoz
Главная » 2011 » Май » 21 » Վենգեր. «Մանչեսթեր Յունայթեդն ունի լավ հնարավորություն՝ Չեմպիոնների լիգան հաղթելու համար»
Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է ՉԼ-ի եզրափակչի՝ Բարսելոնա-Մանչեսթեր Յունայթեդ առաջիկա դիմակայության վերաբերյալ: Նա գտնում է, որ Մանչեսթեր Յունայթեդն ունի լավ հնարավորթյուն, որպեսզի նվաճի Եվրոպայի ակումբայի չեմպիոնի կոչումը:

«Միշտ հետևում եմ կատալոնյան ակումբի խաղերին: Վերջին երեք շաբաթների ընթացքում, Բարսելոնան չի տպավորում և Մանչեսթեր Յունայթեդն ունի լավ հնարավորություն՝ Չեմպիոնների լիգան հաղթելու համար: Այժմ կամ երբեք»

«Կատալոնացիները հոգնած են երևում, իսկ Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստները, ընդհակառակը՝ գտնվում են ֆիզիկական հիանալի մարզավիճակում: Վստահ չեմ, որ Բարսայի ֆուտբոլիստների համար ժամանակը բավարար է, որպեսզի պատրաստվեն Մանչեսթեր Յունայթեդի հետ կայանալիք եզրափակիչին»

«Հավանաբար, իսպանական ակումբն ավելի շատ կտիրի գնդակին, սակայն Մանչեսթերը արդյունավետ է գործում հակագրոհների ժամանակ»,- ասել է Վենգերը:

17:33
Վենգեր. «Մանչեսթեր Յունայթեդն ունի լավ հնարավորություն՝ Չեմպիոնների լիգան հաղթելու համար»
Просмотров: 182 | Добавил: Cristiano-777 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]