ԿԱՅՔԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է:
Шаблоны для сайтов в системе uCoz
Главная » 2011 » Май » 10 » ԻՆՉՈՒ ՄԵՍՍԻՆ ԴԵՌ ԼԱՎԸ ՉԷ ՄԱՐԱԴՈՆՆԱՅԻՑ:
23 տարեկանում Լիոնել Մեսսին կատարել է շատ սխրագործություններ,որը կատարել կերազի յուրաքանչյուր ֆուտբոլիստ:Եթե նույնիսկ Բարսելոնան չկարողանա հաղթել Չեմպիոնների Լիգայի գավաթը,ապա դա չի խանգարի ,որ Լեո Մեսսին 3անգամ անընդմեջ ստանա ոսկե գնդակ:Այն ինչ կատարեց նա Ռեալ Մադրիդի դեմ դա ուղղակի բարձրակարգ ֆուտբոլիստի  փիլիսոփայություն էր:Նրա 2 գոլն էլ հրաշալի գոլեր էին:Նրա խաղը ամեն ինչ ապացուցում է,որ նա ժամանակի լավագույն ֆուտբոլիստն է:Իհարկե ֆուտբոլիստը պետք է իր խաղը նույնպես գնահատի:Եթե վերլուծենք նրա խաղը և տեսնենք թե հետագայում նա ինչպիսի հրաշքներ ցույց պետք է տա,ապա նրան հնարավոր չէ չհամեմատել անվանի արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոննայի հետ:Այսպիսի երիտասարդ տարիքում Մեսսին ապացուցելու շատ բան ունի:Շատերը ասում են,որ Մեսսին արդեն անցել է Մարադոննային:Կարող ենք ասել,որ այս ամենը գովեստի խոսքեր չեն Մեսսիի հասցեին:Ուղղակի սա ճշմարտությունն է :Նրանց համեմատել շատ դժվար է,քանի որ երկուսն էլ իրենց կարիերայի ընթացքում կատարել և կատարում են մեծ գործեր:Հաշվի առնենք նաև այն,որ Լեո Մեսսիի համար ամեն ինչ առջևում է:Մեծության արշինով եթե չափենք Մեսսին չունի այն մեծությունը ինչ հարգարժան Դիեգոն:Ճիշտ է առաջինը այն է,որ Լեո Մեսսին չի հաղթել Աշխարհի առանությունը:Եթե մարդկանց մի մասին թվում է,թե Չեմպիոնների Լիգայի գավաթը ամենագերող գավաթն է մյուս մասը կարծում է,որ ամենագերողը Աշխարհի Գավաթն է:Ճիշտ է Մեսսին լավ չխաղաց Արգենտինայի կազմում,սակայն նա շատ լավ ֆուտբոլ է խաղում իր ակումբում:Որպեսզի հաղթեն աշխարհի առաջնությունը պետք է առաջին հերթին կարողանալ անցնել աշխարհի լավագույն պաշտպաններին:Ինչպես նաև դիմանալ ճնշումներին:Մարադոննային հաջողվեց դա 1986 և 1990 թվականներին:Երկրորդ և միաժամանակ ամենահետաքրքիր պատճառը դա մեծության խնդիրն է:Այսինքն Մեսսին ավելի քիչ բան է կատարել Բարսելոնայի համար քան Մարադոննան Նապոլիի:Սա չի նշանակում,որ Մեսսին և նրա ակումբը շատ վատ են խաղում:Նրանք արդեն հաղթում են 3րդ Լա Լիգան անընդմեջ և Չեմպիոնների Լիգայի 3-րդ տիտղոսի համար կպայքարեն:Մարադոննան եկավ Նապոլի 1984թվականին:Այս թիմը դեռ ոչ մի տար չէր հաղթել Իտալիայի առաջնությունում:Դա այն ժամանակներն էր,երբ Սերիա Ա-ն համարվում էր ժամանակի ամենաուժեղ մրցաշարը:Յուվենտուսում խաղում էին Պլատինի և Լաուդրուպը,Միլանում Գուլիտը և Վան Բաստենը,Ինտերում`Մատեուսը:Եվ Մարադոնան կարողացավ իր թիմի հետ նվաճել Սերիա Ա-ի գավաթը:Մարադոնան,որին նեապոլում անվանում էին Ոսկի տղա իհարկե միայնակ չէր հաղթում այս գավաթները:Բայց,որ նա հանդիսացավ այս հաղթանակների կատալիզատորը դա փաստ է:
16:47
ԻՆՉՈՒ ՄԵՍՍԻՆ ԴԵՌ ԼԱՎԸ ՉԷ ՄԱՐԱԴՈՆՆԱՅԻՑ:
Просмотров: 187 | Добавил: TIKO | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]